211652_close_icon
views-count280 դիտում article-date 13:05 09-05-2026

Մեր հերոսների սխրանքները շարունակում են մնալ հայրենասիրության օրինակելի դասեր. Արմեն Սարգսյան

Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է։ Խաղաղությունն ու հաղթանակը ժողովուրդների և պետությունների զարգացման ու արժանապատիվ կյանքի կարևորագույն պայման են։ Այս մասին գրել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց կյանքն ու առողջությունն են նվիրաբերել հաղթանակ կերտելու և խաղաղությունը պահպանելու սուրբ գործին։

Փոխվում են ժամանակները, փոխվում են սերունդները, սակայն մեր երեկվա ու այսօրվա հերոսների սխրանքները շարունակում են մնալ հայրենասիրության, ուժի և արժանապատվության օրինակելի դասեր։ Վառ պահենք զոհվածների հիշատակը, արժանիորեն գնահատենք ապրողներին, ձգտենք նոր հաղթանակների և կերտենք կայուն ու արժանապատիվ խաղաղություն։

Շնորհավոր Մայիսի 9»։

Նմանատիպ նյութեր