211652_close_icon
views-count319 դիտում article-date 10:51 09-05-2026

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 8 վագոն դիզելային վառելիք

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 8 վագոն դիզելային վառելիք՝ 479 տոննա ընդհանուր ծավալով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 8,500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2,955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին։

Բացի այդ, Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական տարանցիկ մատակարարումը. Բալաջարի կայարանից Բեյուք Քյասիկ ուղղությամբ կուղարկվի 6 վագոն պարարտանյութ՝ 402 տոննա ընդհանուր քաշով։

Ավելի վաղ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան էր ուղարկվել ավելի քան 27 հազար տոննա հացահատիկ, 4,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Նմանատիպ նյութեր