Մեր «քաջարի» վարչապետը գնում էր Բրյուսելում նոր պայմանագրեր կնքում,Լաչինի միջանցքը փոքրացնում․ազատամարտիկ
Ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կապ ունեն բանակային ծառայողների և կարող է պնդել, որ երկրում բանակը վատ վիճակում է։
«Ինչպես մեր երկրի վիճակն է, այնպես էլ՝ մեր բանակի։ Մեր արժեքները, եկեղեցին փորձում են քանդել և ճանապարհ են հարթել ադրբեջանա-թուրքական ուժերին՝ Հայաստանը գրավելու և թուրքականացնելու համար։ Եվ այսօր դեռևս բանակը դեռևս մնում է երաշխավոր, բայց իրենք ամեն ինչ անում են բանակը կազմաքանդելու համար։ Իզուր չէ, որ իրենք բանակը դարձրեցին 1․5 տարի, և իզուր չէ, որ պլանավորում են իջեցնել ծառայողների թիվը, կամաց-կամաց քանդում են։ Պատահական չէ նաև,դպրոցներում հանում են հերոսների հուշատախտակները»,- ասաց ազատամարտիկը, որը մասնակցում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին։
Նրա համոզմամբ՝ Փաշինյանն առաջնորդվում է արտաքին ուժերի թելադրանքով։
«Բոլոր այն խնդիրները, որոնք կապված են բանակի, Հայոց ցեղասպանության, եկեղեցու հետ, թելադրանք են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Այս խաղաղությունը փուչիկ է, պարտված երկիրը չի կարող խաղաղություն ունենալ։ Ղրիմյան Հայրիկը ժամանակին ճիշտ խոսք է ասել՝ թղթե շերբով երբեք չես կարող հարիսա ուտես։ Հիմա մենք այդ թղթե շերեփն էլ չունենք»,- ասաց նա՝ հավելելով․
«Մենք այսօր վարկաբեկում ենք մեր դաշնակից երկրներին, առավել ևս՝ Ռուսաստանին։ եթե վաղը Ռուսաստանը փորձի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի հանդեպ, ես չեմ զարմանա և չեմ էլ մեղադրի։ Ասում են՝ Ղարաբաղում Ռուսաստանը մեզ չօգնեց, մենք ենք ամեն ինչ արել, որ Ռուսաստանը մեզ չօգնեց։ Ռուսաստանը մեզ շատ բաներով է օգնել 44-օրյա պատերազմի ժամանակ, չեմ ուզում փակագծեր բացել»։
Հարցին, թե ի՞նչ արեցին ռուս խաղաղապահները, ազատամարտիկն արձագանքեց․
«Խաղաղապահ զորքերը դա բանակ չեն։ Նրանք էդ ամենը իրականացնում են որոշումներով։ Օրինակ՝ Լաչինի միջանցքը տրված էր 7 կմ, հետո դարձավ 2․5 կմ, այդ ամեն ինչը մեր երկրի «քաջարի» վարչապետը գնում էր Բրյուսելում նոր պայմանագրեր կնքում, և կամաց-կամաց միջանցքը փոքրացնում էր, և գցում ռուսական խաղաղապահ ուժերի վրա։ Ռուսական խաղաղապահ ուժերը միայն կատարումէին այն եռակողմ պայմանագրերը, որն իրականացվել է Բրյուսելում»։