211652_close_icon
views-count232 դիտում article-date 20:30 08-05-2026

«Ապրելու երկիր»-ն ու «Ուժեղ Հայաստան»-ը քննարկել են քարոզարշավի ընթացքում համատեղ ծրագրերը

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտնում է, որ կուսակցության կազմով հանդիպում են ունեցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ․

«Այցելեցինք նաև Գորիս։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գործընկերների հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք մի շարք կարևոր հարցեր՝ անդրադառնալով համայնքի խնդիրներին, մարդկանց հուզող թեմաներին և քարոզարշավի ընթացքում մեր համատեղ ծրագրերին։

Վստահ եմ՝ գորիսեցիներն իրենց քվեով տեր են կանգնելու հայրենիքի արժանապատիվ ապագային և ազգային արժեքներին»,- հայտնել է Թանդիլյանը։

Նմանատիպ նյութեր