211652_close_icon
views-count490 դիտում article-date 20:00 08-05-2026

Սպերցյան. Առջեւում վերջին, բայց ամենաբարդ քայլերն են

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տելեգրամյան ալիքում գրառում է արել Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու եզրափակիչում հետխաղային 11–մետրանոցներով Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ 6։5 հաշվով հաղթանակից հետո։

«Ինչպիսի հանդիպում։ Հույզերը խեղդում են։ Հպարտանում եմ մեր թիմով։ Առջեւում վերջին, բայց ամենաբարդ քայլերն են։

Շնորհակալություն ստադիոնում մթնոլորտի համար»,– գրել է Սպերցյանը։

«Կրասնոդարը» մայիսի 24–ին անցկացվելիք Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչում կմրցի Մոսկվայի «Սպարտակի» հետ։

Նմանատիպ նյութեր