211652_close_icon
views-count2022 դիտում article-date 19:24 22-08-2022

Էդուարդ Սպերցյան. 10 համարից ճնշվում եմ, բայց փորձում եմ հաղթահարել

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշել է, որ որոշակի ճնշում է զգում՝ «Կրասնոդարում» խաղալով 10 համարի մարզաշապիկի ներքո:
 
«Իհարկե, որոշակի ճնշում եմ զգում դրանից, բայց փորձում եմ դա հաղթահարել: Աշխատում եմ, որ դա չազդի իմ խաղի վրա:
 
Ամենակարևորն այն է, որ թիմը հաղթի», ասել է Սպերցյանը:
 
Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրից հետո «Կրասնոդարը» 11 միավորով ընթանում է 6-րդ տեղում:

Նմանատիպ նյութեր