211652_close_icon
views-count256 դիտում article-date 11:30 08-05-2026

Ինչ-որ հոգեբանական բարդույթների պատճառով այն, ինչ ունենք, մեզ բավարար չի. Արարատ Միրզոյան

«Այն ամենին, ինչին մենք բախվել ենք տասնամյակների, եթե չասեմ դարերի ընթացքում, հայ քաղաքական մտքի սխալ ընթացքի կամ սխալ ընտրւթյունների, հետևությունների հետևանք է»,- ՔՊ-ի «ուրախ ավտոբուսում» Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ նրա, բոլորը եղել են կոնկրետ մի քաղաքական մտքի կրող. «Պատմական Հայաստան- «իրական» Հայաստան խոսույթում մշտապես եղել է այդ հոգեբանությունը, տրամաբանությունը, որ ունեցանք Հայաստան, բայց դա մեզ քիչ է, ավելիին ենք արժանի։ Այո, պատմության ընթացքում ունեցել ենք ավելի մեծ տարածքով պետություններ պետականություններ։ Հիմա մեզ շանս է տրվել։

Երկիր մոլորակի վրա ապրում է 10 հազար ազգ, ընդամենը 200-ն ունի պետություն։ Մենք այդ երջանիկներից ենք, որ ունենք պետականություն։ Ինչ-որ հոգեբանական բարդույթների պատճառով դա մեզ բավարար չի, քիչ է, ուզում ենք մեր մեծ, հին, պատմական Հայաստանը։ Բայց մենք հիմա երկու տարբերակ ունենք՝ կենտրոնանալ իրական Հայաստանի վրա, զարգացնել, երջանիկ ապրել մեր հայրենիքում, կամ տասնամյակներով, հարյուրամյակներով, էլի մի սերունդ դնենք անիրատեսական, երազանքի զոհասեղանին, հետո էլի մի սերունդ, մի սերունդ էլ փախնի, որը չի ուզի հայտնվել զոհասեղանին»։ 

Նմանատիպ նյութեր