211652_close_icon
views-count604 դիտում article-date 19:15 06-05-2026

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև ձևավորված սերտ ծրագրային համագործակցությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների առաջմղման, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, էներգետիկայի, կլիմայի և այլ ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այս տարի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՄԱԶԾ հետ համագործակցության  և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԶԾ ներգրավվածությունը կլիմային, կենսաբազմազանությանը և շրջակա միջավայրին առնչվող հարցերում։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակի:

Քննարկումների առանցքում է եղել նաև «ՄԱԿ80» բարեփոխ

Նմանատիպ նյութեր