211652_close_icon
views-count1681 դիտում article-date 19:36 12-11-2026

Կինոռեժիսոր Արթուր Սահակյանի բուժման համար անհրաժեշտ գումարի արդեն 50%-ից ավելին հավաքել ենք․ սա ձեր բոլորի շնորհիվ է՝ ամեն նվիրատվության, տարածման ու աջակցության

 Կինոռեժիսոր Արթուր Սահակյանի բուժման համար անհրաժեշտ գումարի արդեն 50%-ից ավելին հավաքել ենք։ 
Սա ձեր բոլորի շնորհիվ է՝ ամեն նվիրատվության, տարածման ու աջակցության։ Շնորհակալ եմ, որ Արթուրի կողքին եք։

Մեծ ճանապարհ ենք անցել, բայց դեռ շատ անելիք ունենք։ Խնդրում եմ՝ շարունակենք նույն ուժով․ աջակցեք ձեր հնարավորության չափով ու տարածեք, որ ավելի շատ մարդիկ միանան մեզ։ Միասին հասցնենք մինչև վերջ։ 

Ինչպես կարող եք աջակցել
reArmenia
https://rearmenia.com/hy/fundraisers/help-save-arturs-life

Հայաստանից՝
• Inecobank (AMD): 2050954018451001
• Բանկային քարտ: 5402 9400 0033 5240
• Ստացող: Artur Sahakyan
• Idram ID: 652870028 (Artur Sahakyan)
Արտերկրից՝
• PayPal: https://paypal.me/ArtISahakyan(Խնդրում ենք ընտրել “Friends and Family” կամ "Sending to a friend" տարբերակը՝ միջնորդավճարներից խուսափելու և գումարն ամբողջությամբ նպատակին հասցնելու համար)
• Inecobank (USD): 2050954018451020 (SWIFT CODE: INJSAM22, BENEFICIARY NAME: ARTUR SAHAKYAN, INTERMEDIARY BANK: THE BANK OF NEW YORK MELLON, SWIFT CODE: IRVTUS3N)
Ռուսաստանից՝
• Сбербанк (RUB): 2202 2068 2638 6901 (Քարտապան՝ LUSINE KEIAN)
• Փոխանցում հաշվեհամարին: КЕЯН ЛУСИНЕ АРМЕНОВНА (Արժույթ՝ RUB, Հաշվեհամար՝ 40817810038128919791)

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Արթուր Սահակյանը 32-ամյա տաղանդավոր կինոռեժիսոր է, ում հեղինակած ֆիլմերն արժանացել են մի շարք, այդ թվում՝ միջազգային մրցանակների։ Արվեստին անմնացորդ նվիրված լինելուց զատ՝ նա սիրող ամուսին է և 4 տարեկան որդու հայր։ Այսօր, սակայն, Արթուրը հայտնվել է կյանքի ամենադժվարին խաչմերուկում. նա պայքարում է ծանր հիվանդության դեմ և ունի յուրաքանչյուրիս աջակցության կարիքը։

Վերջերս Արթուրի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Չհանձնվելով դժվարությանը՝ նա Հայաստանում անցել է առաջնային բուժման բարդ ճանապարհ՝ տանելով երկու վիրահատություն և քիմիաթերապիայի 4 կուրս։ Թեև սկզբնական բուժումը տվել է դրական արդյունք, ցավոք, դրանից հետո արձանագրվել է հիվանդության վաղ ռեցիդիվ (վերադարձ)։

Այժմ Արթուրի կյանքը փրկելու կարևորագույն քայլը բարձր դոզայով քիմիաթերապիան և սեփական ցողունային բջիջների փոխպատվաստումն է։ Ապաքինման շանսերը հնարավորինս մեծացնելու, բուժման առավելագույն արդյունավետությունն ապահովելու և այս բարդ փուլը լավագույնս կազմակերպելու նպատակով՝ կենսականորեն անհրաժեշտ է այն հրատապ իրականացնել արտերկրում։

Ժամանակը խիստ սահմանափակ է. անհրաժեշտ գումարը հավաքելու համար կա ընդամենը մոտ երկու շաբաթ։ Բուժման նպատակով պահանջվում է 325,000 ԱՄՆ դոլար (մոտ 119,275,000 ՀՀ դրամ)։

Ցանկացած՝ անգամ ամենափոքր թվացող աջակցությունը, կարող է ճակատագրական լինել Արթուրի համար՝ հնարավորություն տալով շարունակել բուժումն ու առողջացած վերադառնալ իր ընտանիք։

Միացե՛ք Արթուրի կյանքի փրկության արշավին.

Ինչպես աջակցել

Հայաստանից՝

Inecobank (AMD): 2050954018451001
Inecobank (USD): 2050954018451020
Բանկային քարտ: 5402 9400 0033 5240
Ստացող: Artur Sahakyan
Idram ID: 652870028 (Artur Sahakyan)
Արտերկրից՝

PayPal: https://paypal.me/ArtISahakyan (Խնդրում ենք ընտրել “Friends and Family” կամ "Sending to a friend" տարբերակը՝ միջնորդավճարներից խուսափելու և գումարն ամբողջությամբ նպատակին հասցնելու համար)
Ռուսաստանից՝

Сбербанк (RUB): 2202 2068 2638 6901 (Քարտապան՝ LUSINE KEIAN)
Փոխանցում հաշվեհամարին: КЕЯН ЛУСИНЕ АРМЕНОВНА (Արժույթ՝ RUB, Հաշվեհամար՝ 40817810038128919791) (ՌԴ-ից գումարը փոխանցվում է Արթուրի ընկերոջ հաշվին, ով այն կփոխանցի անձամբ Արթուրին)

Բժշկական փաստաթղթերի ամբողջական փաթեթը հասանելի է այստեղ՝ https://drive.google.com/drive/folders/1OTft7ITq8yTIAMM-A6op-6gbYp92t77z?usp=drive_link

Խնդրում ենք նաև կիսվել այս գրառումով. Ձեր մեկ տարածումը հնարավորություն է՝ հասնելու ավելի շատ մարդկանց և փրկելու մարդկային կյանք։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր