Հայաստանի կառավարությունը 10 միլիոն դոլարի ներդրումներ կանի Եղեգիսի կիրճում․ Պապոյան
Հայաստանի կառավարությունը Եղեգիսի կիրճում 10 միլիոն դոլար կներդնի՝ զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Նախատեսվում է դեպի Զորաց եկեղեցի ճանապարհ կառուցել։ Սմբատաբերդի հետևի հատվածում էլ ճոպանուղի կկառուցվի, կլուծվի կոմունիկացիաների հարցը։ Եղեգիսի կիրճում ներդրումների արդյունքում այն կդառնա շատ կարևոր և զբոսաշրջիկներով լեցուն մի վայր»,-ասել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում