211652_close_icon
views-count895 դիտում article-date 22:45 01-05-2026

Կիլոմետրանոց հերթեր Հայաստան-Վրաստան սահմանին

«Վրաստանի սահման տանող Գոգավանի անցակետի ճանապարհին ավելի քան 100 մեքենա է մնացել խցանման մեջ»,-այդ մասին հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից։

Երկգոտի ճանապարհին բեռնատարներ ու մարդատար մեքենաները կանգնած են երկու շարքով։ Խցանումը ձգվում է 1 կիլոմետր։

«Այստեղ ենք եկել Բագրատաշենի անցակետից, այնտեղ իրավիճակն ավելի վատ է, հսկայական հերթ է», – ասաց հանգստյան օրերին Թբիլիսի գնացող ուղևորներից մեկը։

Նրա խոսքով՝ այստեղ իրավիճակն ավելի լավ է։

Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ հսկայական հերթ է գոյացել Հայաստանից Վրաստան տանող ճանապարհին Բագրատաշեն-Սադախլո անցակետի ուղղությամբ։

30 րոպեանոց ճանապարհը քաղաքացիները հաղթահարում են 3-4 ժամում։

Նմանատիպ նյութեր