Լարսը բացվել է, գազի գները մի քանի օրից կսկսեն իջնել, մատակարարումները սկսվել են․ Գեղամ Գևորգյան
Եղանակային պայմաններով պայմանավորված Լարսը փակ էր, հիմա բացվել է, արդեն մատակարարումներ կան, ենթադրում եմ, որ մի քանի օրից կսկսի գազի գինը իջնել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում հեղուկ գազի դեֆիցվիտին և գների կտրուկ բարձրացմանը։
«Հայաստանում հեղուկ գազ մատակարարում են 100-ից ավել տնտեսվարող սուբյեկտներ, որևէ մեկը չի գերազանցում նույնիսկ 10% շեմը, այսինքն դաշտը խիստ մրցակցային է, և տեսականորեն որևէ մեկը չի կարող գեշխող դիրքը չարաշահել։ Ընդ որում, օրենքով արգելված է 10%–ից ցածր բաժին ունեցող որևէ տնտեսվարողի նկատմամբ որևէ պրոցես գեներացնել ամբողջ աշխարհում։
Եթե դաշտը խիստ մրցակցային է և բոլոր տնտեսվարողները կարող են իրար հետ մրցակցել, այսինքն չկա խոշոր տնտեսվարող սուբյեկտ, որ կարող է արհեստական դիֆիցիտ ստեղծել, խնդիր ստեղծել, նշանակում է մրցակցության հարցերով զբաղվող որևէ կառույց չի կարող միջամտել»,–ասաց նա։
Հանձնաժողովի նախագահը նաև հավելեց, որ հիմա իրենք մանրամասն ուսումնասիրում են շուկան. «Ռուսաստանի Դաշնությունից էր մատակարարվում գազը և չէր եկել, քիչ էր, դրա համար այն մարդիկ, ովքեր ունեին քիչ քանակի գազ, իրենց գազի գինը բարձրացրել էին։
Պատկերացրեք, ասենք 10 հազար հոգի ինչ-որ գործով են զբաղվում, դա տեսականորեն նշանակում է, որ չեն կարող իրար հետ պայմանավորվել, որ ասենք՝ հակամրցակցային համաձայնություն է։ Չի կարող 7, 8, 9 տոկոս բաժին ունեցողը արհեստական գին թելադրել,–ասաց նա։
Հիշեցնենք, որ վերջին օրերին հեղուկ գազը գները կտրուկ աճել են հասնելով մինչր 260-300 դրամի։