211652_close_icon
views-count499 դիտում article-date 23:00 28-04-2026

Թուրքիան մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան

Թուրքիան Լիբանան է ուղարկել 730 տոննա մարդասիրական օգնություն: Փոխադրումն իրականացնող նավը կանգ է առել Բեյրութի նավահանգստում։ Օգնությունը պատրաստվել է Թուրքիայի «Արտակարգ իրավիճակների և աղետների վարչության» (AFAD) և Կարմիր մահիկի համագործակցությամբ։ Բեռի կազմում ընդգրկված են 7200 վրան, սննդի փաթեթներ, հիգիենայի պարագաներ և կացարանի համար անհրաժեշտ պարագաներ։

Բեյրութում Թուրքիայի դեսպան Մուրաթ Լյութեմը նշել է, որ օգնությունը նախատեսվում է փոխանցել Լիբանանի Բարձրագույն օգնության կոմիտեին, որպեսզի այն արագ հասցվի տեղահանված ընտանիքներին։

Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Հանին աս-Սեյյիդը շնորհակալություն է հայտնել թուրք ժողովրդին և կառավարությանը՝ ընդգծելով, որ օգնությունը կենսական նշանակություն ունի Իսրայելի հարվածների հետևանքով տեղահանված բնակչության համար։

Ermenihaber 

Նմանատիպ նյութեր