211652_close_icon
views-count325 դիտում article-date 10:31 27-04-2026

Ճապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո պրեֆեկտուրայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օբիհիրո քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 173 հազար մարդ։ Օջախը գտնվել է 79 կմ խորության վրա։

Հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։

Նմանատիպ նյութեր