211652_close_icon
views-count679 դիտում article-date 15:59 28-03-2023

Ճապոնիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հյուսիս-արևելյան Աոմորի պրեֆեկտուրայի ափերի մոտ  6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ հավանաբար առաջացնելով ափամերձ ջրերի թեթև տատանումներ: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությանը:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18:18-ին (Երևանի ժամանակով 13:18-ին): Երկրաշարժի օջախն ընկած է եղել ջրի տակ՝ 20 կիլոմետր խորության վրա։ Մինչև 4-բալանոց ցնցումներն զգացվել են Հոկայդո, Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաներում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։ Օդերևութաբանական գործակալությունը նշել է, որ երկրաշարժից առաջացած ծովի մակերևույթի տատանումներն, ամենայն հավանականությամբ, վտանգ չեն ներկայացնում:

Նմանատիպ նյութեր