Եթե Սոնա Մնացականյանի ու իր չծնված երեխայի գործով ապացույցները ոչնչացվում են՝ ո՞վ է իրականում մեղավոր. Արման Թաթոյան
«Արդյոք դիտավորյալ են ոչնչացվել այն շարասյան ռադիոկապի սարքերը, որը վթարի էր ենթարկել Սոնա Մնացականյանին, ինչի հետևանքով Սոնան և նրա չծնված երեխան մահացել էին»,-ֆեյսբուքյան տեսանյութում բարձրաձայնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա հայտնեց, որ մինչ օրս ռադիոկապի այդ սարքերը չեն ներկայացվել փորձաքննության, բայց դրանք շատ կարևոր են, որովհետև դրանցով են արձանագրել, թե վթարի պահին ով ինչ է խոսել, ինչ հրահանգներ են տվել, ուղեկցորդներին, վարորդին, կամ վրաերթից հետո ինչպես է իրեն պահել Նիկոլ Փաշինյանը, արդյոք տվել է հնահանգներ։
Մանրամասները՝ տեսանյութում, որի ուղեկցող գրառման մեջ Թաթոյանն ասում է.
«Երբ ճշմարտությունն ակնհայտ է, բայց մեղավորները չեն պատժվում՝ դա այլևս սխալ չէ, համակարգ է։ Եթե Սոնա Մնացականյանի ու իր չծնված երեխայի գործով ապացույցները ոչնչացվում են՝ ո՞վ է իրականում մեղավոր։
Հ.Գ. Այսօր Սոնա Մնացականյանին և նրա չծնված երեխային մահվան հասցնելու 4-րդ տարելիցն է։