3091 դիտում
18:21 27-11-2016
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Մալիի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և աֆրիկյան ինտեգրման նախարարին
Նոյեմբերի 26-ին Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Մալիի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և աֆրիկյան ինտեգրման նախարար Աբդուլաե Դիոպին:
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները՝ քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության սերտացումը, առևտրատնտեսական փոխգործակցության հնարավորությունները։
Հայաստանի և Մալիի արտգործնախարարներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը, կառույցի 16-րդ գագաթաժողովի օրակարգային հարցերին։ Այս համատեքստում Մալիի ԱԳ նախարարը, նշելով, որ Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ֆրանկոֆոնիայում տեսանելի է կազմակերպության անդամների համար, ընդգծեց անցյալ տարի Երևանում կայացած ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպչական բարձր մակարդակը։
Նախարար Դիոպը ներկայացրեց Մալիում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը՝ արժևորելով Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը:
Նմանատիպ նյութեր
4514 դիտում
14:31 26-09-2015
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին
1155 դիտում
20:52 09-10-2015
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Մավրիկիոսի արտաքին գործերի նախարարին
2592 դիտում
18:51 15-03-2016
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հունաստանի արտաքին գործերի նախարարին
Այս բաժնից
994 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ