211652_close_icon
views-count547 դիտում article-date 19:40 24-04-2026

Ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը․ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Հայոց ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվել է, բայց արդարությունը անմեղ զոհերի համար չի վերականգնվել։

Ցեղասպանությանը հաջորդած ժամանակահատվածում մեր ուժեղ ազգի վարքագիծը, միասնականությունը, վճռականությունը և ապագայի հույսը պետք է օրինակ ծառայի, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում չի կարելի կոտրվել և թույլ լինել: Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է:

Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը հարգելու, նոր ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է, որ իրական խաղաղության, դիվանագիտական հարաբերությունների պայմաններում այս հարցը երբեք չստորադասվի: Հայաստանի անկախության հռչակագիրը պատգամել է, որ Հայաստանը պետք է սատար է կանգնի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին, իսկ պատգամները պարտադիր կատարման ենթակա են բոլորի համար»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նմանատիպ նյութեր