211652_close_icon

Իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում շարունակում է լարված մնալ. ՌԴ ՊՆ ղեկավար

views-count691 դիտում article-date 12:29 28-05-2025
ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում շարունակում է լարված մնալ, և Արևմուտքը շարունակում է Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերը։

«Ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում շարունակում է լարված մնալ: Մեր պետություններին ուղղված մարտահրավերներն աճում են:

Արևմուտքը շարունակում է Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու և կազմակերպության երկրների վրա ճնշում գործադրելու իր փորձերը»,- ասել է Բելոուսովը՝ ելույթ ունենալով Բիշքեկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում:

Բացի այդ, ըստ նրա, ահաբեկչական սպառնալիքները պահպանվում են ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում՝ «առաջին հերթին գալիս են Աֆղանստանից»։

Նմանատիպ նյութեր