211652_close_icon
views-count274 դիտում article-date 12:25 24-04-2026

Թրամփը հայտնել է, որ մոտ ապագայում բենզինի բարձր գինը կպահպանվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ռազմական հակամարտության և Հորմուզի նեղուցի փակման պատճառով բենզինի բարձր գինը մոտ ապագայում կպահպանվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:

Լրագրողները նրան հարցրել են՝ արդյոք հակամարտության երկարաձգումը նշանակում է, որ ամերիկացիները կանխատեսելի ապագայում ստիպված կլինեն ավելի շատ գումար ծախսել  վառելիքի համար։

«Իհարկե։ Մի քիչ։ Եվ գիտե՞ք, թե ինչ կստանան նրանք դրա դիմաց. Իրան՝ առանց միջուկային զենքի», - պատասխանել է ԱՄՆ ղեկավարը:

Նմանատիպ նյութեր