Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ 2014 թվականի մարտից երկրում էներգակիրների գինը կթանկանա շուրջ 33%-ով, սակայն բենզինի գինն ահմամեմատ ավելի բարձր կլինի:
Ներկա դրությամբ Իրանում 1 լիտր բենզինը վաճառվում է 16 ցենտով, այնինչ ազատ շուկայում նրա գինը 30 ցենտ է: Իրանի քաղաքացիները, ովքեր ավտոմեքենա ունեն, պետությունից ստանում են ամսական 60 լիտր բենզին՝ սուբսիդավորված պետության կողմից, սակայն մարտի 21-ից (իրանական նոր տարվա սկիզբը) 1 լիտր բենզինի դիմաց Իրանի քաղաքացիները կվճարեն 30 ցենտ: