ՀՀ ԳԱԱ-ում կայացավ «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային առաջին գիտաժողովը
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում սույն թվականի ապրիլի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) կայացավ «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային առաջին գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ասատրյանը։ Նա նշեց, որ Հայաստանում 2027 թվականին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին առաջին անգամ միանում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը։ «Հայ ժողովրդի և այլ ժողովուրդների հետ ունեցած մշակութային առնչությունների ուսումնասիրությունը տասնամյակներ շարունակ գտնվել է Արվեստի ինստիտուտի գիտական հետազոտությունների առանցքում։ Դա նաև հայագիտության կարևոր ուղղություններից է։ Այս համատեքստում շատ կարևոր է հայ-ֆրանսիական մշակութային առնչությունների ուսումնասիրությունը», - ասաց Աննա Ասատրյանը։
Նա նշեց, որ գիտաժողովը լինելու է ամենամյա և գումարվելու է յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսին։ Յուրաքանչյուր գիտաժողով ունենալու է իր պատվավոր հյուրը։ Այս գիտաժողովի պատվավոր հյուրը ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Հովհաննես Չեքիջյանն էր։ «Մաեստրոն իր գործունեությամբ հայ-ֆրանսիական երաժշտական առնչությունների լեգենդար խորհրդանիշ է։ Մեզ համար միանգամից պարզ էր, թե ով պետք է լինի անդրանիկ գիտաժողովի պատվավոր հյուրը՝ մի մարդ, ով կրթվելով Ֆրանսիայում, ձևավորվելով ֆրանսիական երաժշտական միջավայրում, հետագայում իր ստեղծագործական ողջ կատարողական գործունեության ընթացքում պրոպագանդել է ֆրանսիական վոկալ սիմֆոնիկ երաժշտությունը», - ասաց Աննա Ասատրյանը։
Գիտաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ «Հայ-ֆրանսիական մշակութային կապերը դարերի պատմություն ունեն, և այսօր էլ այդ կապերն ինտենսիվ զարգանում են։ Առաջին հայը Ֆրանսիայում հայտնվել է դեռևս 591 թվականին: 1855 թվականին լույս տեսավ Ֆրանսիայում առաջին հայերեն պարբերականը՝ «Արևելքը»: Ընդհանուր առմամբ, մինչ այսօր Ֆրանսիայում հրապարակված հայերեն պարբերականների թիվն անցնում է 215-ից:
Ի սկզբանե հայ-ֆրանսիական մշակութային կապերը կրել են անհատական բնույթ։ Ֆրանսիայում են սովորել և ստեղծագործել շատ հայ անվանի գործիչներ` Գրիգոր Զոհրապ, Սիամանթո, Ստեփան Աղաջանյան, Հակոբ Գյուրջյան և այլոք: Իսկ երբ մենք ունեցանք պետականություն, այդ մշակութային կապերը սկսեցին կրել արդեն միջպետական բնույթ։ 1949 թվականին ստեղծվել է Ֆրանսահայ մշակութային միությունը, որը մինչ օրս ակտիվ գործում է։ Որպեսզի մշակութային կապերը տարբեր երկրների, տարբեր ժողովուրդների հետ ամուր լինեն, և մենք հաղորդակցվենք և մասնակից դառնանք համաշխարհային մշակույթի զարգացմանը, պետք է ձգտենք ամրապնդել մեր պետականությունը, իսկ մշակույթը պետականության կարևոր գործիքներից է», - ասաց Յուրի Սուվարյանը։
Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան վաստակաշատ գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ Լիբանանից, Հայաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից։ Նրանց գիտական զեկուցումները նվիրված էին հայ-ֆրանսիական առնչություններին երաժշտության, ճարտարապետության մեջ, կերպարվեստում և թատրոնում։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
20․04․2026թ․