Շիրակի մարզի քրեական ոստիկանների կողմից մարզում բացահայտվել է հնարավոր կոռուպցիոն սխեմա․ բացակայող աշխատակիցներ, վճարված աշխատավարձեր և կեղծված ստորագրություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ստուգողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել համայնքային միջոցների հնարավոր յուրացման վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները պարզել են, որ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ 47-ամյա Արկադի Գրիգորյանը, 2016-2021 թվականներին զբաղեցնելով Մեծ Մանթաշ համայնքի ղեկավարի պաշտոնը, հնարավոր է յուրացրել է համայնքի բյուջեի գումարները։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, քրեական ոստիկանները, ձեռք են բերել տվյալներ, ըստ որի 2019 թվականի մայիսի 2-ից մինչև 2021 թվականի ապրիլի 4-ը համայնքապետարանի վարորդ է ձևակերպվել 46-ամյա Մարտին Մուրադյանին, ով նշված ժամանակահատվածում շուրջ 255 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից և աշխատանքի չի հաճախել, սակայն նրա անվամբ համայնքային բյուջեից որպես աշխատավարձ գումարներ են դուրս գրվել։ Նմանատիպ դեպքեր են արձանագրվել նաև համայնքապետարանի այլ աշխատակիցների մասով։ Պարզվել է, որ համայնքի ղեկավարի տեղակալ 38-ամյա Նարեկ Մկրտչյանը շուրջ 217 օր, իսկ առաջին կարգի մասնագետ 48-ամյա Զոհրաբ Հովսեփյանը շուրջ 149 օր բացակայել են երկրից, սակայն նրանց անվամբ ևս շարունակվել են աշխատավարձի վճարումները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բացի այս ամենից, Շիրակի մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տվյալներ, որի համաձայն՝ 2021 թվականի հուլիսի 21-ին կայացած ավագանու նիստի ընթացքում կեղծվել է ավագանու անդամ 60-ամյա Գագիկ Սարգսյանի ստորագրությունը, որը տվյալ պահին գտնվել է Հայաստանից դուրս։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։