211652_close_icon
views-count676 դիտում article-date 11:11 18-04-2026

Էժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան

Էժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Նվազագույն գին կոչվածը իրականում շատ հարաբերական է, առաջին հայացքից է թվում, որ սա արժի X դրամ և պարզ է՝ համեմատել մյուս առաջարկի հետ, որն ավելի էժան է, ստացվում է նվազագույն գինն է: Բայց, պետության վրա կան իրավիճակներ, որ  ֆինանսական առումով ավելի թանկ են նստում, երբ առաջնորդվում ես ուղղակի նվազագույն գնով:

Օրինակ՝ գործուղվող աշխատակիցների տոմսերի ձեռքբերումը, եթե առաջնորդվում ես նվազագույն գնով, երբեմն աշխատակիցը ստիպված է լինում շատ ավելի շուտ դուրս գալ աշխատանքից, գնալ, կամ ավելի երկար սպասել: Հետևաբար, մեծ հարց է՝ պետության վրա ավելի էժան է նստում ավելի հարմար և արագ, բայց ավելի թանկ գնով ձեռք բերել ավիատոմսը, թե էժանը»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր