211652_close_icon

Ծառուկյանը նշել է Չենդլերի հետ հնարավոր մենամարտի ժամկետները

views-count1498 դիտում article-date 20:15 14-01-2026
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է Bellator-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ հնարավոր մենամարտի մասին։

«Հնարավոր է՝ փետրվարի 28-ին վերադառնամ և գոտեմարտ անցկացնեմ Մայքլ Չենդլերի հետ։ Տեսնենք՝ ինչ կասի նա։ Ես RAF-ից խնդրել եմ կազմակերպել մեր հանդիպումը, քանի որ UFC-ում նա փախչում է ինձանից»,- ասել է Ծառուկյանը։

Հայ մարզիկը, ով 29 տարեկան է, խառը մենամարտերում (MMA) իր նորամուտը նշել է 2016 թվականին, իսկ 2019-ից հանդես է գալիս UFC-ում։ Իր վերջին մենամարտում, որը կայացել էր նոյեմբերին Դոհայում UFC Fight Night 264 մրցաշարի շրջանակներում, Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել էր ավստրալացի Դեն Հուկերին։

Նմանատիպ նյութեր