211652_close_icon
views-count655 դիտում article-date 21:45 15-04-2026

Տոնի Կրոսը շատ մոտ է «Ռեալ» վերադառնալուն

Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն անդրադարձել է գերմանացի լեգենդար կիսապաշտպան Տոնի Կրոսի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի վերաբերյալ լուրերին։

Ավելի վաղ իսպանական մամուլը հաղորդում էր, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է նախկին ֆուտբոլիստին պաշտոն վստահել։ Ըստ Ռոմանոյի տեղեկությունների՝ «Ռեալում» իսկապես աշխատում են գերմանացու վերադարձի ուղղությամբ։

Կրոսը համարվում է իդեալական թեկնածու մարզական ղեկավար կազմում պաշտոն զբաղեցնելու համար։ Նշվում է, որ ներկա պահին պաշտոնական բանակցություններ չեն վարվում, սակայն ակումբի ներսում ակտիվ և բուռն քննարկումներ են ընթանում։

Որպես ֆուտբոլիստ Տոնի Կրոսը Մադրիդի «Ռեալում» խաղացել է 2014-ից 2024 թվականներին, որից հետո ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։

Նմանատիպ նյութեր