211652_close_icon
views-count370 դիտում article-date 22:30 14-04-2026

Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 78 քաղաքացի

Վերջին օրերի ընթացքում Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 78 քաղաքացի. տեղեկությունը տարածել է Ներքին գործերի նախարարությունը:

Նախարարության փոխանցմամբ՝ երկրից արտաքսվել են Ադրբեջանի, Բանգլադեշի, Բելառուսի, Եգիպտոսի, Թուրքիայի, Եմենի, Հնդկաստանի, Կամերունի, Ինդոնեզիայի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Սոմալիի, Չինաստանի և այլ պետությունների քաղաքացիներ:

Արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է երկիր մուտք գործելու արգելք:

«ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին իրականացված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 78 քաղաքացու: Միգրացիայի դեպարտամենտի իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում ընդհանուր առմամբ արտաքսվել է 78 անձ: Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց համար սահմանվել է երկիր մուտք գործելու արգելք»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Aliq.ge

Նմանատիպ նյութեր