211652_close_icon
views-count547 դիտում article-date 22:18 14-04-2026

Ծանրամարտի ֆեդերացիան դատական կարգով պահանջում է դադարեցնել Գագիկ Ծառուկյանի լիազորությունները ՀԱՕԿ նախագահի պաշտոնում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հաստատել է, որ կառույցը դիմել է դատարան և պահանջում է 2025 թվականի սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել Գագիկ Ծառուկյանի՝ որպես ՀԱՕԿ նախագահի, ինչպես նաև վերահսկող հանձնաժողովի անդամների լիազորությունները։

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ապրիլի 3-ին ծանուցվել է ս.թ. ապրիլի 11-ին նախատեսված ՀԱՕԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի և դրա օրակարգի վերաբերյալ։ Հարկ է նշել, որ ՀԱՕԿ-ի կանոնադրությամբ ՀԱՕԿ-ի նախագահը և վերստուգիչ հանձնաժողովի անդամները պաշտոնավարում են չորս տարի։

Վերջին անգամ նախագահի և անդամների ընտրությունը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 9-ին, ինչը նշանակում է, որ վերջիններիս պաշտոնավարումը պետք է ավարտվեր 2025-ի սեպտեմբերի 9-ին և դրանից հետո կայացված բոլոր որոշումները, այդ թվում՝ հրավիրված նիստը չեն կարող համարվել վավեր և իրավաչափ։ Միաժամանակ, ըստ կանոնադրության, վերստուգիչ հանձնաժողովը պետք է տարեկան առնվազն երեք անգամ նիստ անցկացներ։

Վերջին տարում այդ նիստերից ոչ մեկը տեղի չի ունեցել, այնինչ, հանձնաժողովն ունի ֆինանսական գործունեության, ծախսերի ուսումնասիրության և մի շարք այլ առանցքային գործառույթներ, և պարզ չէ՝ ինչ հաշվետվություն է կազմվելու և ներկայացվելու, ընդ որում, հրավիրված նիստի որևէ նյութ տրամադրված չէ։ Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ ուղարկված օրակարգում միայն նշված է, որ տեղի են ունենալու ընտրություններ, սակայն պարզ չէ՝ որ մարմիններն են ձևավորվելու, ովքեր են թեկնածուները, ինչը խախտում է ֆեդերացիայի՝ որպես ՀԱՕԿ անդամի ընտրելու և ընտրվելու իրավունքը։ Հաշվի առնելով այս և մի շարք այլ առերևույթ խախտումներ, ֆեդերացիան դիմել է դատական մարմիններին՝ վիճարկելով տեղի ունեցող գործընթացների օրինականությունը»,- նշված է ՀԾՖ-ի հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր