211652_close_icon
views-count1639 դիտում article-date 19:52 14-04-2026

Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան. խոսնակ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։  Այս մասին գրել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Ի պատասխան ԶԼՄ հարցումների՝ Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր