Ալեն Սիմոնյանը Ստամբուլում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների հետ
Մի քանի օրից ես մեկնում եմ Ստամբուլ, նախատեսված հանդիպում կա 2 գործընկերոջ՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Համաժողով է, որը տեղի է ունենալու Ստամբուլում և բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ին է գործուղվելու Ստամբուլ՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար: