211652_close_icon
views-count529 դիտում article-date 14:22 13-04-2026

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատական կարգով կհետապնդի իրանական նավթ գնողներին և վաճառողներին

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատական կարգով կհետապնդի ցանկացած կողմի, որը կգնի կամ կվաճառի ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող իրանական նավթը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը։

«Արդարադատության նախարարությունը դատական կարգով  վճռականորեն կհետապնդի յուրաքանչյուրին, ով գնում կամ վաճառում է պատժամիջոցների ներքո գտնվող իրանական նավթը», - գրել է Բլանշը X-ում։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ապրիլի 13-ին կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկող այն նավերին, որոնք չեն մտել և դուրս չեն եկել իրանական նավահանգիստներից։

Նմանատիպ նյութեր