21941 դիտում
22:55 27-02-2024
Վրաերթ՝ Երևանում․ «BMW X5»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վիրավորին տեղափոխել հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Փետրվարի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վլադմիրի Զ․-ն իրա վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Տիչինայի 4-րդ նրբանցքի, Տիչինա-Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 59-ամյա Ռիմա Մ․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության թիվ 75 խմբի բժիշկների վիրավորներին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին տեղեկություն է փոխանցել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էն քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+