211652_close_icon
views-count1882 դիտում article-date 21:31 09-04-2026

Անթաքույց շանտաժի փորձ է․ ՀԺԿ հայտարարությունը․Aravot.am

Երեկ ԴՕԿ կուսակցության անունից՝ Լևոն Բաղդասարյանը հայաստանյան լրատվադաշտում ստահոդ տեղեկություն էր տարածել իբրև թե ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի և վերոնշյալ կուսակցության միջև ձեռք բերված համագործակցության համաձայնության մասին, ինչը անմիջապես հերքվել էր պրն․ Դեմիրճյանի կողմից։

Թվում էր՝ այսքանով լուծվում է թյուրիմացությունը, սակայն զարմանալիորեն այսօր նույն անձը վերստին, ոչ պատշաճ ձևով, կրկնել է երեկվա հրապարակած սուտը ՀԺԿ և ԴՕԿ համագործակցության մասին, այս անգամ հավելելով, իբր իրեն հայտնի են համագործակցության փաստեր, որոնք կարող է հանրայնացնել, ինչը ակնհայտ է՝ անթաքույց շանտաժի փորձ է։ ՀԺԿ-ի հետ վերջնագրի լեզվով խոսելը, մեղմ ասած, անհեռանկարային է և ոչ պարկեշտ։

Ի գիտություն հանրության՝ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում ենք՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և նրա նախագահ Ստեփան Դեմիրճյանը ԴՕԿ կուսակցություն հետ երբևէ հանդիպում կամ քննարկում չեն ունեցել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր