Ես ունեմ վարչապետի 4 թեկնածու, ես չկամ. ում իմ թիմը կհամաձայնվի, նա էլ կլինի. Ծառուկյան
Այո, ԲՀԿ–ի ցուցակը ես եմ գլխավորելու։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, ԲՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով, եթե մարդը գլխավորում է ցուցակը դա չի նշանակում, որ նա ուզում է դառնալ վարչապետ։
Հարցին՝ ո՞վ է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, նա պատասխանեց. «Քանի որ ես ամեն օր շփվում եմ ժողովրդի հետ, տարբեր ոլորտի մարդկանց հետ, լսելով մարդկանց, որ ասում են՝ այ, օրինակ, մեկը լիներ, ունևոր, կայացած, բայց անձնական հարց չդներ, պաշտոնի չձգտեր, մենք էլ համախմբվեինք իր կողքը, ինքն էլ կարողանար կազմակերպել, գնայինք ընտրության, մարդկանց վիճակը լավանար։ Դրա համար ես հիմա որպես Գագիկ Ծառուկյան ասում եմ՝ անձնական ոչ մի հարց չունեմ, ոչ մի պաշտոնի հակում չունեմ։ Իմ ժողովրդի ցանկությունը, որ ես լսում եմ ամեն օր, հավաքել եմ մարդկանց, տարբեր ոլորտներում լավ մասնագետների, ձեռագիր ունեն, և իրենք էլ են ասում, որ մեզ պաշտոն պետք չի, կարևորը պաշտոնը չի, կարևորը պետությունն է։ Այդ սկզբունքով մենք շարժվում ենք։
Ես ունեմ վարչապետի 4 թեկնածու, ես չկամ։ Նա միաձայն չի ընտրվելու։ Ցանկացած թեկնածու իր ապրածով, իր արածով, իր արդյունավետությամբ կներկայացնի, ով կընտրվի, նա էլ կլինի։ Անհատական ոչ մեկին խոսք չեմ տվել։
Մենք այսօր շատ ծանր վիճակում ենք, վարչապետ լինելը հաճույք չի, չարչարանք է։ Ով կարող է անել, մտնել այդ ծանրության տակ, և իմ թիմը կհամաձայնվի այդ ազգանունին, նա էլ կլինի»։