Իրանը միայն շահավետ գործարքի կհամաձայնվի. Իրանի փոխարտգործնախարար
Իրանը միայն շահավետ գործարքի կհամաձայնվի, հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարաիի տեղակալ և Իրանի միջուկային հարցով բանակցություններում գլխավոր բանագնաց Աբբաս Արաղչին:
«Մենք, իհարկե, շահավետ գործարքի ելք ենք փնտրում: Սակայն, եթե դա չգտնենք, չենք պնդելու այդ գործարքի կնքման վրա»,-ասել է իրանցի դիվանագետը Նյու Յորքում IRIB գործակալությանը տված հարցազրույցում:
Արաղչին, ինչպես և Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ու նախագահ Հասան Ռուհանին ընդգծել է, որ համապարփակ համաձայնագրի ստորագրման հենց նույն օրը Իրանի վրայից պետք է հանվեն միջազգային պատժամիջոցները: