Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա կկիրառվի
Հայաստան ներմուծվող իրանական ծագման առանձին տեսակի ապրանքների նկատմամբ քվոտա կկիրառվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում․ որոշման համար հիմք է ընդունվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումը։
Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։