211652_close_icon

Վաշինգտոնում կրակ են բացել Ադրբեջանի դեսպանատան մեքենայի վրա

views-count2685 դիտում article-date 14:29 12-10-2022
2022 թ.-ի հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Վաշինգտոնում կրակ են բացել Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա:  

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

«Մեր դիվանագիտական առաքելությունը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել է ԱՄՆ համապատասխան կառույցներին և ներկայացրել տեսախցիկների նկարներ: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 12-ին ԱԳՆ է կանչվել մեր երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, տեղի ունեցածի կապակցությամբ արտահայտվել է լուրջ մտահոգություն և դժգոհություն, և Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունն ապահովելու պահանջ է ներկայացվել»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր