Վրաստանի արևմուտքում հեղեղումներ են. բնակչությունը տարհանվում է. տեսանյութ
Վրաստանի արևմուտքում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների վարչությունը:
Այս պահի դրությամբ տարհանվել են Օզուրգեթիի շրջանի Շեքվեթելի գյուղի մի քանի տասնյակ ընտանիքներ: Շրջանում գետը դուրս է եկել հունից և ողողել շրջակա մի քանի գյուղերը:
Այսօր առավոտյան Աջարիայի առափնյա շրջաններում հայտարարվել է 5 բալանոց փոթորիկ, որը սպառնում է Բաթումի առափնյա շրջաններին: Նշված շրջաններում աղետի դեմ պայքարելու համար մոբիլիզացվել են բազմաթիվ հատուկ փրկարարական ջոկատներ, մեծ թվով տեխնիկա: Բաթումի որոշ հատվածներում էլեկտրաէներգիայի անջատումներ կան: