211652_close_icon
views-count1051 դիտում article-date 20:34 07-04-2026

Զորի Բալայանի պատգամը՝ «Երբեք չհանձնվել», կշարունակի բաբախել․ «Լազարևյան ակումբ»

Միջազգային ռուս-հայկական «Լազարևյան ակումբը» ցավակցություն է հայտնել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ․

«Զորի Հայկովիչը կմնա մեր սրտերում և հիշողության մեջ որպես վառ, խիզախ և համոզմունքներով լի մարդ, ով ամբողջ հոգով ապրում էր իր հայրենիքի ճակատագրով։ Իր ողջ կյանքի ընթացքում նա պայքարել է հայ ժողովրդի պատվի և ազատության համար, պաշտպանել է իրավունքները։ Նա սիրում էր Հայաստանը և սիրում էր Ռուսաստանը։

Դառն է գիտակցել, որ Զորի Բալայանի կյանքի վերջին ամիսներն ու օրերը մթագնվեցին հայկական բնակչության արտագաղթով, Արցախի Հանրապետության կործանումով։ Դավաճանությունից ավելի ծանր բան Զորիի համար չէր կարող լինել, իսկ նա դա տեսավ և այլևս չկարողացավ կանխել։ Ինչպես և մենք մինչ այժմ։

Սակայն Զորի Բալայանի պատգամը՝ «Երբեք չհանձնվել», կշարունակի բաբախել հայ ժողովրդի և Հայաստանի բարեկամների սրտերում։ Լույս հիշատակ քեզ, սիրելի Զորի Հայկովիչ»։

Նմանատիպ նյութեր