211652_close_icon
views-count9777 դիտում article-date 10:05 18-10-2016

Զորի Բալայանի որդուն պատկանող հիվանդանոցը փակվում է. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ օրերս փակվել է «Երևանի բժշկական կենտրոն» անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում էր Շենգավիթ վարչական շրջանում։ Հիվանդանոցը սեփական էր։ Սեփականատերերի ցանկում է Զորի Բալայանի որդին՝ Դավիթը։ Վերջինս խնդիրներ է ունեցել իր գործընկերոջ հետ, ինչի արդյունքում՝ կողմերը համաձայնության չեն եկել և որոշել են փակել հիվանդանոցը։ Այդ տարաձայնություններին մենք դեռ կանդրադառնանք։ Նշենք միայն, որ շուրջ 250 հոգանոց աշխատակազմ ունեցող հիվանդանոցի աշխատակիցները անակնկալի են եկել որոշումից։ Այստեղ պահվող հիվանդներին էլ դուրս են գրել հիվանդանոցից՝ հայտնելով, որ այն փակվում է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր