211652_close_icon
views-count1330 դիտում article-date 17:30 06-04-2026

Կա՞ անհատ, որ ավելի շատ աջակցություն է տվել Հայաստանի պաշտպանությանը 44-օրյայի ժամանակ, քան Սամվել Կարապետյանը. Նարեկ Կարապետյան

Աշտարակ կատարած այցելությունների ժամանակ մեզ հարց ուղղվեց, թե ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ, մենք սխալվել ենք, որ չենք պատմել ու չենք ներկայացրել, թե ինչ է արել Սամվել Կարապետյանը Հայաստանի պաշտպանության համար: Այս մասին սոցիալական ցանցի իր էջում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Հարց եմ ուզում տալ, կարո՞ղ ենք դիմել այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, և ասել, կա՞ արդյոք անհատ, որ ավելի շատ աջակցություն է տվել Հայաստանի պաշտպանությանը, կա՞ անհատ, որ ավելի շատ օգնություն է տվել պետությանն ու պաշտպանական համակարգերին, քան Սամվել Կարապետյանը»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր