211652_close_icon
views-count733 դիտում article-date 13:35 06-04-2026

Անընդունելի է, երբ վարորդները ստանում են աշխատավարձը, սակայն հավաքագրումներին չեն մասնակցում. Ավինյան

«Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց ներկայացնել այս տարվա ծախսերի ֆինանսական հաշվարկներն ու հիմնավորել հավելյալ միջոցների անհրաժեշտությունը, գրում է aysor.am-ը։

Նա նշեց, որ վարորդների ներգրավվածությունն  ուղեվարձի հավաքագրման գործընթացում պետք է լինի ակտիվ, քանի որ հենց դրանից է կախված արտաժամյա աշխատանքի վճարումը։

«Անընդունելի է իրավիճակը, երբ աշխատակիցները ստանում են իրենց վճարները, սակայն որևէ կերպ չեն մասնակցում հավաքագրման գործընթացին։ Հավաքագրումից են կախված արտաժամյայի վճարումները։  Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք բոլոր աշխատակիցներին, վարորդներին նորմալ վճարում ենք բոլոր արտաժամյաներով, և իրենք որևէ կերպ տրանսպորտի վճարների հավաքագրման պրոցեսին չեն մասնակցում ու աջակցում։ Առաջին օրվանից ասել եմ, որ սա անընդունելի է»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ մեկ ամսից կդիտարկվեն համապատասխան ցուցանիշները։

Նմանատիպ նյութեր