962 դիտում
16:03 16-03-2016
Անընդունելի է, երբ տրամադրվում է որոշում, բայց երկար ժամանակ տվյալ գույքը պետական գրանցում չի ստանում. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման գործընթացի աշխատանքային խմբի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հիման վրա անշարժ գույքերի օրինականացման գործընթացը կանոնակարգող հանձնաժողովի և դրան կից ստեղծված աշխատանքային խմբի պատասխանատուների և աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել է 2015թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը: Բավարար գնահատելով իրականացված աշխատանքները` քաղաքապետը ներկայացրել է իր դիտարկումները:
«Արդեն մի քանի տարի է` պետությունը մեր այն քաղաքացիներին, որոնք իրենց տները ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել սեփականաշնորհել, հնարավորություն է տվել անհատույց օրինականացնել: Սա տասնամյակներ շարունակ սպասված հնարավորություն էր, ու մենք, որպես քաղաքային իշխանություն, պետք է հնարավորին աջակցենք մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն այդ խնդիրը: Ինձ համար անընդունելի է, երբ մեր կողմից տրամադրվում է որոշում, բայց երկար ժամանակ տվյալ գույքը պետական գրանցում չի ստանում: Այս հարցում եղեք հետևողական և մինչև վերջ հետևեք գործընթացին, անհրաժեշտության դեպքում նաև աջակցեք մեր համաքաղաքացիներին», - ընդգծել է քաղաքապետը, ապա հավելել, որ այս առնչությամբ անհրաժեշտ է հանրությանը պարբերաբար ներկայացնել նաև տների անհատույց օրինականացման գործընթացի քայլերի հաջորդականությունը:
Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ այս գործընթացը չի կարող հավերժ տևել, հետևաբար պետք է այն ամբողջությամբ կարգավորել ու ավարտին հասցնել, ինչի առնչությամբ անհրաժեշտ է Երևանի բնակիչների լիարժեք իրազեկվածությունը:
Նմանատիպ նյութեր
2213 դիտում
20:00 13-06-2016
Տարոն Մարգարյան. «Անընդունելի է, երբ մարդիկ ամիսներ շարունակ միևնույն հարցով են դիմում մեզ»
862 դիտում
17:46 04-05-2015
Շինթույլտվություն տրամադրելուց առաջ տեղում համոզվեք, որ տվյալ տարածքները ծառապատ չեն. Տարոն Մարգարյան
61205 դիտում
18:07 09-10-2017
«Ջեռուցման սեզոնի մեկնարկի պայմանական ժամկետ սահմանելը ուղղակի անընդունելի է». Տարոն Մարգարյան
Այս բաժնից
790 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
655 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը