211652_close_icon
views-count607 դիտում article-date 15:04 05-04-2026

Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարությանը յութուբյան ալիքում հերթական տեսանյութն է հրապարակել.

Արդյո՞ք Ռուսաստանը սպառնում է Հայաստանին, թե պարզապես զգուշացնում հնարավոր ռիսկերի մասին։ Այս թողարկման ընթացքում վերլուծում ենք հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը և այն քաղաքական գործընթացները, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի ապագայի վրա։

Քննարկում ենք՝ ինչու են կողմերը սկսել բացահայտ խոսել միմյանց հետ, ինչու է բարձրաձայնվում ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու թեման, և ինչպիսի քաղաքական, տնտեսական ու անվտանգության ռիսկեր կարող են առաջանալ Հայաստանի համար։ Խոսում ենք նաև այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ առաջիկա քաղաքական զարգացումների արդյունքում, և արդյոք կարող է աճել լարվածությունը տարածաշրջանում։

Քննարկում ենք՝ արդյոք Ռուսաստան ը իրականում սպառնում է Հայաստան ին, թե պարզապես բացահայտ ասում է, թե ինչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի արտաքին քաղաքական որոշումների դեպքում։ Տեսանյութում ներկայացված է փաստերի և գնահատականների համադրություն՝ օգնելու հասկանալ, թե ինչ ուղղությամբ կարող են զարգանալ հայ-ռուսական հարաբերությունները և ինչ ազդեցություն կարող է դա ունենալ Հայաստանի անվտանգության, տնտեսության և միջազգային դիրքի վրա։

Տեսանյութ:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր