211652_close_icon
views-count253 դիտում article-date 22:30 23-03-2026

Աղետաբեր պատերազմի սպառնալիք և Արցախի էթնիկ զտման ջնջում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջներ. Մարուքյան

Երբ վարչապետը Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտման ենթարկված քաղաքացուն ասում է փախածներ, դա պետական քաղաքականություն է, որի մասին խոսում էի, մարդիկ ուշադրություն չէին դարձնում։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականություն է փոխվել և չի ասվում բռնի տեղահանված։ Նրանք ստացել են փախստականի կարգավիճակ և հետևաբար ունեն իրավունքներ դրանից բխող, այդ թվում նաև վերադարձի իրավունք։ Հիմա երեկ վարչապետը, որ գոռգոռում էր արցախցու վրա, պատճառն այն է, որ Ադրբեջանը միջազգային հանրության հետ աշխատանք է տարել, նաև մեր իշխանության են պարտադրել, որ այլևս չպետք է ասվի էթնիկ զտված, չպետք է ասվի, որ բռնի են տեղահանվել, այլ իրենց կամքով են դուրս եկել կամ փախել են, որովհետև Ալիևն ասում է՝ իրենց կամքով գնացել են, ես ի՞նչ անեմ։

Այս կառավարությունը Ադրբեջանից է կառավարվում, և Ադրբեջանից կառավարվելու արդյունք է, որ փոխվել է քաղաքականությունը փոխվել է, արդեն չի ասվելու, որ բռնի տեղահանված է։ Այսինքն երեկ բոլորը կենտրոնացել են վարչապետի պահվածքի, էմոցիաների վրա, բայց դրա սոցիալ հոգեբանությունը կապված է Ադրբեջանից հրահանգներով, որ այլևս մի ասեք էթնիկ զթում կամ բռնի տեղահանված»,– ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր