Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով. Վեհափառ
«Մեր ժողովուրդը լավագույնս գիտի խաղաղության եւ անվտանգության արժեքը»,- Այսօր Սուրբ Հարության պատարագի ժամանակ, հայ ժողովրդին ուղղված իր խոսքում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս, Նորին Սուրբ Օծյալ Տեր Տեր Գարեգին Երկրորդը։ «Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։
Ցավը խորանում է, երբ անտեսվում եւ խեղաթյուրվում են նվիրական արժեքները, գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են գործադրվում եկեղեցու նկատմամբ»,– ասաց Վեհափառ Հայրապետը։
Մանրամասները` տեսանյութում