211652_close_icon
views-count1798 դիտում article-date 14:04 03-04-2026

Արթուր Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մրցելույթները

Օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մրցելույթները, գրում է ArmSport.am-ը։

Անվանի հայ ըմբիշը (97 կգ) չի մասնակցի առաջիկա մրցաշարերին, այդ թվում՝ մոտեցող Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին Առաջին ալիքի եթերում տեղեկացրել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։

Մասնագետի խոսքով՝ Ալեքսանյանն այժմ շարունակում է բուժումների գործընթացը, իսկ նրա փոխարեն 97 կգ քաշային կարգում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանի աշխարհի Մ-23 չեմպիոն Հայկ Խլոյանը։

Նմանատիպ նյութեր