Բաքու-2015. Ռոման Ամոյանը վաղը կսկսի իր մրցելույթները
Բաքվում Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը հայտնել է, որ կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգի ըմբիշների վիճակահանությունը:
Ռոման Ամոյանին բաժին է հասել 19 համարը: Գոտեմարտերը կսկսվեն վաղը հունիսի 13-ին՝ Երևանի ժամանակով 09:00-ին:
[b]Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ եւ ներկայացված կլինի 6 մարզաձեւով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն:
Հայ մարզիկների ելույթները կարող եք դիտել Առաջին ալիքով՝ հետեւյալ օրերին եւ ժամերին.
Հունիսի 14, ժամը 18.00 - ըմբշամարտ
Հունիսի 16, ժամը 17:20 - բռնցքամարտ
Հունիսի 17, ժամը 18:00 - ըմբշամարտ Հունիսի 18, ժամը 18:00 - ըմբշամարտ
Հունիսի 19, ժամը 17:20 - բռնցքամարտ
Հունիսի 22, ժամը 18:00 - սամբո
Հունիսի 25, ժամը 18:00 - ձյուդո
Հունիսի 26, ժամը 18:00 - ձյուդո
[/b]