Բաքու-2015. Հրաչիկ Բաբայանն ավարտեց իր մրցելույթները
Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերում իր մրցելույթները ավարտեց Հայաստանի ներկայացուցիչ Հրաչիկ Բաբայանը:
Հրաձգության 50 մետրից օդամուղ հրացանով` եռամարտի պայքարում Հրաչիկ Բաբայանը ընդհանուր հաշվարկով վաստակեց 1131 միավոր:
Ծնկած դիրքում մեր հրաձիգը հավաքեց 373 միավոր, պառկած դիրքում` 390 միավոր, եւ կանգնած դիրքում` 368 միավոր:
Այս ցուցանիշներով Հրաչիկ Բաբայանը գրավեց 29-րդ տեղը եւ դուրս եկավ պայքարից: Իսկ մեդալների համար պայքարը կշարունակվի լավագույն արդյունք ցույց տված 8 մարզիկների միջեւ: