211652_close_icon
views-count349 դիտում article-date 13:09 02-04-2026

Ռուսաստան այցը գնահատում եմ շատ հաջող. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հաջող է գնահատում իր այցը Մոսկվա, որի շրջանակներում հանդիպում էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՀՀ վարչապետն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե այցի շրջանակներում ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

«Մի շարք ուղղություններով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ, գործնականում մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մշակույթից սկսած, ռազմատեխնիկական համագործակցությամբ ավարտված։ Եվ այցը գնահատում եմ շատ հաջող»,- ասաց վարչապետը։

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել ապրիլի 1-ին։ Այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նմանատիպ նյութեր